
Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ:
Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Վրաստան կրթական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի միջև տարիներ շարունակ ընթացող սերտ և արդյունավետ փոխգործակցությանը։
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալին