
Փետրվարի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Նանա Շարիկաձեի հետ, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, համատեղ մշակութային միջոցառումների անցկացմանը՝ այդ թվում Երևանի պետական կոնսերվատորիայի և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի սաների ներգրավմամբ։