
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։
Հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտում Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և այս ուղղությամբ երկկողմ համագործակցությանը։
Տեղեկության համաձայն՝ ընդգծվել է երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև արդեն ավանդական դարձած պարբերական շփումների և քննարկումների շարունակականության ապահովման կարևորությունը։