
Ապրիլի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիում գտնվող «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ, փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների միջև ակտիվ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության առավել խորացման համար։
«Այս համատեքստում Ա. Սմբատյանը շնորհակալություն հայտնեց «Մանթաշյանց» միությանը՝ ապրիլի 7-ին Թբիլիսիում կայացած հայ-վրացական գործարար համաժողովին ակտիվ մասնակցության համար և հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի նոր փոխշահավետ գործարար կապերի ձևավորմանը։
ՀՀ դեսպանը ողջունեց նաև «Մանթաշյանց» միության մտադրությունը` առաջիկայում Թբիլիսիում բացել միության հերթական մասնաճյուղը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: