Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Չիկովանիի` որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավարի և Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի միջև ճանաչողական հանդիպում է կայացել։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկու երկրների բազմակողմ հարաբերությունների դինամիկան։
Ուշադրություն է դարձվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների համագործակցությանը և հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությանը։
«Հանդիպմանը խոսել ենք Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների փոխադարձ աջակցության մասին։ Մենք պայմանավորվեցինք ապագա համագործակցության և մեր երկրների միջև համակարգված հարաբերությունների զարգացման շուրջ», — հանդիպումից հետո ասել է Իրակլի Չիկովանին։