
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Գիորգի Խելաշվիլիի հետ։
Դեկտեմբերի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ստորագրված համագործակցության հուշագրին։
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև փոխգործակցության հետագա ծրագրերը։