Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ բուհեր դիմած դիմորդների համար մանրամասն տեղեկություն է հրապարակել: Ըստ հայրարության՝ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ինչը ենթադրում է, որ հուլիսի 1-ից հնարավոր կլինի հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է):
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է՝
«Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։
Համաձայն ՀՀ Պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:
Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին.
— Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս,
— Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս
Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել info@atc.am էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողանան հատել միայն նրանք»: