ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Վրաստանին անկախության տոնի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք գրառումն անփոփոխ՝
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Հուսով եմ, որ COVID-19-ի հետևանքով առաջացած իրավիճակը շուտով կհաղթահարվի և մոտ ապագայում բարեկամական խմբի այցը Հայաստան կիրականանա: Կրկին շնորհավորելով, սիրելի գործընկերներ, մաղթում եմ Ձեզ առողջություն, աշխատանքային և անձնական հաջողություններ»։