
Մարտի 7-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին, հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Շարվաշիձեին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:
«Դեսպանն իր հերթին վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու համար ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: