Թբիլիսիում շարունակվում է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը: Այցի շրջանակներում ՀՀ աշխատանքային խումբն այցելել է Թբիլիսիի Արդարադատության տուն, հանդիպել արդարադատության առաջին փոխնախարարի հետ:
Վրացական կողմը ՀՀ պատվիրակությանը ներկայացրել է Արդարադատության տան աշխատանքի համակարգը: Աշխատանքային խմբի անդամները ճանաչողական շրջայց կատարեցին Արդարադատության տանը:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը գործելու են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Հիշեցնենք, Վրաստան մուտք գործելուց առնվազն...