
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Վրաստանում է։
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:
Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ Միրզոյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Կքննարկվեն երկու երկրների միջև առկա համագործակցությունը և Վրաստանի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագրով սահմանված համագործակցության ուղղությունները։ Զրույցը կվերաբերվի նաև տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացներին։