
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոճորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր է գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։
Այդ մասին Արարատ Միրզոյանը գրել է X սոցիալական էջում։
«Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման, ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,- գրել է Միրզոյանը՝ շնորհավորելով Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարարին։
Հիշեցնենք. 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի լեգիտիմությունը չի ճանաչում ո’չ ընդդիմությունը, ո’չ նախագահը և ո’չ էլ քաղաքացիական սեկտորը, անցկացվել է նոյեմբերի 25-ին` բողոքի ցույցերի ֆոնին։