
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար (ԱԻՆ) Արմեն Փամբուխչյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) գործընկերոջը՝ Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։
«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- ասված է Փամբուխչյանի ցավակցական հեռագրում: