
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կատարվել է 17 հազար 774 հղիության արհեստական ընդհատում (աբորտ), ինչը 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա աբորտների ընդհանուր թվից։
NCDC-ի տվյալներով՝ 2021 թվականին երկրում գրանցված հղիության արհեստական ընդհատումների տեսակարար կշիռը կազմել է 62,7 տոկոս։
Նույն տվյալների համաձայն, հղիության արհեստական ընդհատումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է 25-34 տարեկան կանանց տարիքային խմբում. անցած տարի այս տարիքային խմբում 9 414 հղիության արհեստական ընդհատում է կատարվել։
15-19 տարեկան կանանց տարիքային խմբում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման 448 դեպք։