Հղիի պատվաստումը նպաստում է հակամարմնի փոխանցմանը պտղին: Այս մասին ասում է հայտնի բժիշկ-գինեկոլոգ Լադո Կախաձեն:
Ըստ մասնագետի` հակամարմինը մոր օրգանիզմում ամրացնում է պտղի պաշտպանությունը: Սա երաշխիք է, որ կծնվի կորոնավիուսի դեմ պայքարելու պատրաստ պտուղ: Բժիշկը միաժամանակ կարևորում է, որ պատվաստումից առաջ մասնագետին ներկայացվի ապագա մոր առողջության մասին ամբողջական տեղեկատվություն:
«Պատվաստումը պաշտպանության միակ մեխանիզմն է` ուղղված մարդու իմունային համակարգի ամրացմանը: Եթե վիրուսն օրգանիզմ է ներթափանցում, պատվաստված մարդն առանց բարդությունների կարող է հաղթահարել հիվանդությունը»,- ասում է Լադո Խակաձեն: Նա ու կինն արդեն պատվաստվել են AstraZeneka պատվաստանյութով, իրենց լավ են զգում:
Հիշեցնենք` Վրաստանում պատվաստումը կամավոր է: Առայժմ հասանելի է միայն բուժաշխատողների ու 55-ն անց քաղաքացիների համար: Պետությունը ծրագրում է մինչև տարեվերջ պատվաստել բնակչության գոնե 60 տոկոսին: Սա գլխավոր երաշխիքն է, որ երկիրը կհաղթահարի կորոնավիրուսի համաճարակը:
Ապրիլի 6-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 12 846 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի դեմ պատվաստվել է 1214 մարդ: