Եվրախորհրդարանի ներկայացուցիչները դիմել են վրաստանյան ընդդիմադիր ուժերին՝ ժողովրդավարական ընտրությունը հարգելու ու ընդհանուր հայտարարի գալու կոչով:
Նամակը ստորագրել են Եվրախորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Դեվիդ Մաքալիստերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակութան ղեկավար Մարինա Կալիուրանդը, Վրաստանի հարցերի զեկուցող Սվեն Միքսերն ու Եվրախորհրդարանում Վրաստանում ժողովրդավարական ակտիվության առաջատար աջակից Վիոլա ֆոն Կրամոնը:
Ինչպես նշված է նամակում, նրանք կիսում են ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի, NATO-ի խորհրդարանական ասամբլեայի և դիվանագիտական ծառայության գնահատականը առաջին փուլի հետ կապված: Միաժամանակ, երկրորդ փուլից հետո նրանք բոլորը հիմնարար, թափանցիկ ու մանրամասն քննարկման են սպասում:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական կողմերին պատասխանատվություն ցուցաբերել, հարգել ընտրողների ժողովրդավարական ընտրությունը և փոխզիջման գնալ նոր երկխոսության միջոցով, որի ֆասիլիտատորները ԵՄ և ԱՄՆ դեսպաններն են: Պետք է ապահովվի խորհրդարանի անխափան աշխատանքը, ինչը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար»,- ասված է միասնական հայտարարության մեջ: