Վրաստանի Փոթի քաղաքում հարձակվել են ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գրասենյակի վրա: Տեղեկությունը տարածում է ՄԱՇ-ը:
ԱՄՇ-ի հրապարակած կադրերում երևում է, որ ջարդված են գրասենյակի պատուհանի ապակիները։ Ըստ ՄԱՇ-ի՝ Փոթիի տարածքային գրասենյակի նախագահ Դավիթ Խոմերիկի, կրկնակի ապակուց կազմված պատուհաններին մի քանի անգամ ծանր առարկա է նետվել։
«Սա կենտրոնական փողոց է, ամենուր տեսախցիկներ կան, դժվար չէ տեսնել, թե ով է դա արել, բայց հետաքննության հույս չունեմ, քանի որ այդ ամենը խրախուսվում է կառավարության կողմից»,- ասել է Խոմերիկը։
Նրա խոսքով, դեպքի վայր են ժամանել պարեկային և քրեական ոստիկանությունը։
Ներքին գործերի նախարարությունից դեռևս չեն հայտնել, թե արդյոք հետաքննություն է սկսվել։
Ի դեպ, ավելի վաղ՝ ՄԱՇ-ի նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլին սոցցանցերում տեսանյութ էր տարածել և նշել, որ դա հունիսի 1-ին ՄԱՇ կուսակցության գրասենյակի վրա հարձակման գիշերն արված տեսահսկման խցիկների տեսագրությունն է:
Ոստիկանությունը չի կանխել ՄԱՇ-ի գրասենյակի վրա հարձակվողների փախուստը. ՄԱՇ