Այսօր՝ ապրիլի 23-ին Թբիլիսիում, Ավլաբարիի թաղամասում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցավ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված երրորդ ցուցահանդեսը։ Առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին՝ Ռիկղեի այգում, իսկ երկրորդը Ապրիլի 18-ին Վրաստանի խորհրդարանի առջև։
Ցուցահանդեսին ներկայացվել էին նաև Արցախի մշակութային ցեղասպանության թեմայով լուսանկարներ, անցորդներին բաժանվել են վրացերենով տեղեկատվական գրքույկներ։
Նշենք, որ այսօր՝ երեկոյան 19։30, ավանդույթի համաձայն, կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին՝ խաղաղ բողոքի երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։
Միջոցառումների մանրամասներին ծանոթացեք հետևյալ նյութում՝
Ինչ միջոցառումներ են նախատեսվում Թբիլիսիում Մեծ Եղեռնի տարելիցի առթիվ