Սոցիալական ցանցերում՝ հիմնականում Սամցխե Ջավախքի շրջանից օգտատերերի էջերում տարածվում է տեղեկություն առ այն, որ Թուրքիան Վրաստանի տարածքով զինյալներ է տեղափոխում Ադրբեջան: Տեղեկությունը հերքում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը.
«Հարգելի հայրենակիցներ,
Համացանցում կրկին շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։
Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։»,- նշված է հայտարարության մեջ: