
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ` Հերոսների հրապարակի էստակադայում տեղաշարժը մասամբ կսահմանափակվի։
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սկսվում է Վարազիսխևիի ուղղությամբ էստակադայի վերականգնման աշխատանքը:
Վերականգնողական աշխատանքով պայմանավորված՝ օգոստոսի 14-ի ժամը 23:00-ից երթևեկությունը տասն օր մասամբ կսահմանափակվի: