
Վրաստանում միասնական ազգային քննությունների առաջին օրը դիմորդներից մեկը հեռախոսը տարել է քննական կենտրոն, ինչի պատճառով հեռացվել է քննությունից, այսօր ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) ղեկավար Սոփո Գորգոձեն։
«Քննությունների առաջին օրը դիմորդին հեռացնելու մեկ դեպք է գրանցվել. վերջինիս մոտ էլեկտրոնային սարք, մասնավորապես՝ հեռախոս է հայտնաբերվել»,- ասել է Գորգոձեն։
Գորգոձեի փոխանցմամբ՝ ներկայացել է գրանցված դիմորդների 95%-ը, ուշացած ներկայանալու պատճառով 7 դիմորդի թույլ չի տրվել մասնակցել քննությանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 4-ին, դիմորդները հանձնեցին վրաց լեզու և գրականություն առարկայի քննությունը։