Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին կոչ է անում բնակչությանը պահպանել սոցիալական հեռավորություն և լավ տրամադրություն:
«Կորոնավիրուսը վարակիչ հիվանդություն է, սակայն վարակվածներից 80 տոկոսի մոտ այն կարող է լինել առանց որևէ ախտանիշների, 17 տոկոսի դեպքում հիվանդությունը մեղմ կամ միջին ծանրության է, իսկ 3 տոկոսի՝ կրիտիկական։ Մենք պետք է գոյատևենք: Անհրաժեշտ է միայն սոցիալական հեռավորություն պահպանել և հնարավորինս լավ տրամադրություն ունենալ, քանի որ իմունային համակարգի կայունությունը կախված է նյարդաբանական վիճակից», — ասել է Ռատիանին: