Վրաստանում հեպատիտ С-ի բուժման համար նախատեսված ավելի քան կես միլիարդ լարի (շուրջ 200 մլն դոլար) արժողությամբ դեղորայքի պիտանելիության ժամկետը լրացել է:
Ժամկետանց դեղերի խնդրի մասին հայտարարությունն արել է Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը, որն էլ մեծ սկանդալի պատճառ է դարձել․ ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագիրը ձախողելու մեջ:
Հիվանդության բուժման համար անհրաժեշտ հիշյալ թանկարժեք դեղամիջոցները երկրին տրամադրում է ամերիկյան Gilead Sciences ընկերությունը։
Վրաստանում հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագիրը գործում է շուրջ չորս տարի, որի շրջանակում հիվանդներն անվճար դեղորայք են ստանում։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում հետազոտվել է չափահաս բնակչության 60 տոկոսը:
Այս փուլում բուժում է անցնում 65 հազար մարդ, 58 հազար մարդ ավարտել է բուժումը:
Վրաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ հեպատիտ C-ի բուժումը բոլորի համար անվճար է: