Jnews լրատվականի փոխանցմամբ, այսօր, 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել:
Լրատվականը նաև գրում է, որ տեղում չկան շտապ օգնության մեքենաներ: Շատ մարդ է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում:
«Ալիք մեդիայի» տեղեկություններով, կրակոցները հնչել են Հենզել Մկոյանի տան հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկի ուղղությամբ, որը պատկանում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին:
Առայժմ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։
Լուսանկարը՝ jnews.ge-ի