
Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը շրջում է Ախալքալաքի գյուղերով:
Խորհրդարանի պատգամավորը ընտրատեղամասի մուտքի մոտ գտնվողներին հարցուփորձ է անում ընտրողների ակտիվության և ընտրությունների ընթացքի մասին՝ կոչ անելով «տղաք ջան, պրովոկացիայի չենթարկվեք»:
Մկոյանը տեղեկացրել է, որ լսելով Գումբուրդոյում տեղի ունեցած միջադեպի մասին, գյուղ է մեկնել՝ հասկանալու իրավիճակը և խաղաղության կոչ անելու: