ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Վրաստանին վերաբերվող հայտարարություն է տարածել «X» սոցիալական ցանցում։
«Մենք պետք է շարունակենք աջակցել վրաց ժողովրդի ջանքերին՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և շարունակելու եվրատլանտյան ինտեգրման ընտրած ուղին՝ մինչև Ներկայացուցիչների պալատում վերջնականապես կհաստատվի MEGOBARI ակտը»,-ասված է հայտարարությունում։
Հանձնաժողովի հայտարարության համաձայն` մայիսին, ԱՄՆ-ի և Վրաստանի ժողովրդի միջև բարեկամությունը տոնելու համար, Հելսինկյան հանձնաժողովի անդամները ներկայացրել են MEGOBARI երկկուսակցական օրինագիծը՝ ուղղված Վրաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Նշենք, որ օրինագծի նախաձեռնողը հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն է՝ ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ։