ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը X հարթակում երրորդ գրառումն է արել Վրաստանի մասին։
Հրապարակված գրառման մեջ Ուիլսոնը քննադատում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ Անակլիա նավահանգստի կառուցման նպատակով պատժամիջոցների ենթարկված չինական ընկերության հետ պայմանագիր կնքելու համար։
«Ինչու Վրաստանի բռնապետ դառնալ ակնկալող Բիձինա Իվանիշվիլին Անակլիայի նավահանգիստ կառուցելու պայմանագիրը կնքեց պատժամիջոցների տակ գտնվող չինական ընկերության հետ։ Պատրա՞ստ եք պատժամիջոցների, Բիձինա»,- գրել է նա՝ կից տեղադրելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարները։