ԱՄՆ բանակի պահեստազորի գնդապետ Բոբ Համիլթոնը «թյուրիմացություն» է համարում «Վրացական երազանք»-ի այն տեսակետը, թե «ամեն ինչ լավ կլինի Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո»։
Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի «Եվրասիա» ծրագրի տնօրենը կարծիքով` Իվանիշվիլիի թիմը սխալվում է` հուսալով, որ նոր նախագահի միջոցով կբարելավի արտաքին հարաբերությունները։
«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Բոբ Համիլթոնը նաև ուշադրություն է հրավիրել Ջո Ուիլսոնի հայտարարությունների կարևորության վրա՝ ասելով, որ «Հելսինկյան հանձնաժողովը հզոր ձայն է Վրաստանի ավտորիտար, ռուսամետ շրջադարձի դեմ»։
«Հելսինկյան հանձնաժողովը՝ Ջո Ուիլսոնի ղեկավարությամբ, շատ հզոր ձայն է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման, նրա եվրոպական ապագայի և Վրաստանի ավտորիտար, ռուսամետ շրջադարձի դեմ»,- ասել է նա։