ԱՄՆ Կոնգրեսում գործող Եվրոպական անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է «Հելսինկյան հանձնաժողով» անվամբ, հերթական հայտարարությունն է հրապարակել Վրաստանի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ընդգծված է ազատ և արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին։
«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում վրաց ժողովուրդը ցույց է տվել իր նվիրվածությունը ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը: Վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը հարգում է իր սեփական իշխանությունն ընտրելու իրավունքը: Կառավարությունը պետք է հարգի իր պարտավորությունները ժողովրդի ու երկրի առջև և անկախ դիտորդների վերահսկողությամբ:անցկացնի ազատ ու արդար ընտրություններ։
Կառավարության ավտորիտար քաղաքականությունը սպառնում է Վրաստանի ապագային և նրա ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին»,- ասված է հայտարարության մեջ։