Հայկական ու վրացական պարերով, «Ծունա Ծրուծունայի» հայտնի պարով, թիֆլիսյան կոլորիտով, զուռնա դհոլով ու հայկական քոչարիով Վիրահայերի միությունում այսօր բեմ դուրս եկան տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները։
Այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնը նշում է հիմնադրման 3-ամյակը։
Միջոցառման շրջանակներում ցուցադրվում էին նաև թատրոնի արդեն «թոշակառու» տիկնիկները։
Հովհաննիսյանի ստեղծած կերպարների թվում մեծ մաս են կազմում թումանյանական հերոսները, որոնք վիրահայերին են փոխանցում թումանյանական պատգամները։