
Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող ցույցերին: Նա հայտարարել է, որ խորհրդարանի մուտքերն արգելափակելու նպատակը պետական բյուջեի քննարկումը տապալելն է ու հեղափոխությունը: Օրենսդիր մարմինը պետք է պետբյուջեն քննարկի մինչև տարեվերջ, չնայած ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանությանը աշխատելու հնարավորություն չի տա:
«Բյուջեի տապալումը պետության, երկրի հանդեպ դավաճանություն է: Հեղափոխության սցենար է կարծում եք՝ չե՞նք հասկանում: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ արտահայտվելու իրավունք ունի: Նաև ակցիայի մասնակից 5 կամ 6 հազար մարդ իրավունք ունի ապրելու կայուն երկրում»,- հայտարարել է Գիա Վոլսկին:
Նրա խոսքով, խորհրդարանը պետք է հաստատի պետբյուջեն, հակառակ դեպքում՝ մի շարք խնդիրներ առաջ կգան: