Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել 35 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորմանը Սևծովյան ստորջրյա մալուխի նախագծի (Black Sea Submarine Cable Project) համար։
Հատկացված գումարն օգտագործվելու է ծրագրի առաջին փուլի համար, որը ներառում է Սև ծովի հատակի ուսումնասիրությունը՝ ներառյալ երկրաֆիզիկական և գեոտեխնիկական հետազոտությունները։ Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը բաղկացած է երեք փուլից, և նախատեսվում է 500 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ։
Ծրագրի շրջանակներում, էլեկտրաէներգիայի մալուխին զուգահեռ, նախատեսվում է նաև օպտիկամանրաթելային մալուխի անցկացում, որը պետք է հզորացնի ինտերնետը Կովկասի և ԵՄ երկրների միջև։
Կարդացեք նաև՝
Սևծովյան ստորջրյա մալուխը` Եվրոպայի հետ կապի հաստատման նոր միջոց