Վրաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 1 433 նոր դեպք է հաստատվել: Մահացել է 18 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվն այսպիսով 308 834 է: Նախօրեին ապաքինվել է ու կովիդ կենտրոնները լքել է 1 160 մարդ` ընդհանուր` 289 976: 4 095 մարդ Վրաստանում մահացել է կորոնավիրուսի ստեղծած բարդություններից: Երեկ 29 024 թեստ է արվել:
43 568 մարդ երկրում պատվաստվել է, որոնցից 1 767-ը` նախօրեին: Օրվա դրականության ցուցանիշը հասել է 4,94%-ի: Կարանտինում 217 քաղաքացի է, ստացիոնար բուժում է ստանում 3 765 մարդ: