
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան Թեա Ծուլուկիանիին և Մայա Ցքիտիշվիլիին նշանակել է փոխվարչապետների պաշտոնում:
«Դուք գիտեք, որ այս մարդիկ մեր թիմի հին և փորձառու անդամներն են: Ըստ այդմ, ես վստահ եմ, որ նրանք կամրապնդեն թիմը», — ասել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքերով՝ կառավարության նիստերը կանցկացվեն ամեն հինգշաբթի առավոտյան ժամը 10:00-ին:
Նշենք, որ Թեա Ծուլուկիանին արդարադատության, իսկ Մայա Ցքիտիշվիլին ենթակառուցվածքների նախարարն է:
Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր առաջին անգամ անցկացրեց կառավարության նիստ:
Լուսանկարը՝ netgazeti-ի