«Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց համամասնական ցուցակի առաջին քսանյակին, վաչապետի թեկնածուին և խորհրդարանի նախագահի թեկնածուին:
«Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում որպես վարչապետի թեկնածու կառաջադրի գործող վարչապետ Գիորգի Գախարիային, իսկ 10-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն կլինի Արչիլ Թալակվաձեն:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, այն ունի հետևյալ տեսքը.
- Գիորգի Գախարիա,
- Արչիլ Թալակվաձե,
- Իրակլի Կոբախիձե,
- Թեա Ծուլուկիանի,
- Մամուկա Մդինարաձե,
- Կախա Կուճավա,
- Գիորգի Կախիանի,
- Մարիամ Քվրիվիշվիլի,
- Միխեիլ Սարջելաշվիլի,
- Մաիա Բիթաձե,
- Միխեիլ Դաոշվիլի,
- Գիորգի Ամիլախվարի,
- Վիկտոր Սանիկիձե,
- Մակա Բոճորիշվիլի,
- Շալվա Պապուաշվիլի,
- Դավիթ Կաճարավա,
- Նիկոլոզ Սամխարաձե,
- Գիորգի Խելաշվիլի,
- Մարիամ Լաշխի,
- Բեքա Դավիթուլիանի:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: