Հայտնի են «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները, որոնցից մեկը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը, կդառնա լավագույն ուսուցչի ազգային մրցանակի հաղթող։
Բացի այդ, նա կստանա 15 հազար լարի գլխավոր հովանավորից՝ «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամից։ Լավագույն տասնյակի մնացած անդամները կպարգևատրվեն «Լիբերթի» բանկի կողմից։
2023 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի եզրափակիչ փուլ անցած ուսուցիչներն են․
- Ինա Իմեդաշվիլի,
- Մարինե Կվարացխելիա,
- Նինո Նիպարիշվիլի,
- Նինո Փսուտուրի,
- Քամրան Ափանդիև,
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։
Կարդացեք նաև՝
Հայտնի են «Ուսուցչի ազգային մրցանակ 2023» մրցույթի լավագույնները