Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է 2022 թվականի միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները, թե որտեղ են ընդունվել դիմորդները և արդյո՞ք ստացել են ուսումնական դրամաշնորհ (պետական ֆինանսավորում՝ անվճար սովորելու համար):
Արդյունքները տեսնելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով, այնուհետև գրել անձնական համարը և հաղորդագրությամբ ստացված կոդը։
Նշենք, որ 1+4 ծրագրով դիմորդը հնարավորություն ունի ընդունվելու Վրաստանի պետական համալսարաններ, նվազագույն շեմը անցնելու համար դիմորդը պետք է հավաքեր 24․00-ից ավելի միավոր։ Պետական դրամաշնորհ ամեն տարի ստանում են ամենաբարձր միավորներ հավաքած 100 ազգությամբ հայ և 100 ազգությամբ ադրբեջանցի դիմորդներ։