Մեծ Դիղոմիում վնասված շենքն ամուր է, սակայն, վեցերորդ հարկում երրորդ և չորրորդ կարգի վնասվածքներ են նկատվում: Այս մասին հայտարարել է Սաբուրթալոյի շրջանի թաղապետը՝ հիմնվելով գործով անցկացված հետաքննության վրա:
Նրա խոսքերով, վերականգնողական աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն հետաքննական կենտրոնի բոլոր առաջարկությունները, և շենքը անվտանգ կլինի: Բնակարանների վնասվածքների ստուգումները դեռ շարունակվում են, իսկ արդյունքները հայտնի կդառնա արդեն հաջորդ շաբաթ:
Այս պահին հյուրանոցում է ապրում 4 ընտանիք, իսկ 48 ընտանիք վարձակալած բնակարաններում: Բնակարանների վարձը փոխհատուցվում է քաղաքապետարանի պահուստային ֆոնդից:
Հիշեցնենք՝ հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ, այդ թվում մեկ երեխա: Շենքի մյուս բնակիչները տարհանվել են: