
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ընդհանուր մագիստրոսական քննության բոլոր չորս մասերի նախնական արդյունքները:
Արդյունքը տեսնելու համար հարկավոր է մուտք գործել online.naec.ge կայք, հավաքել քննական քարտի վրա նշված անձնական համարը և նույնականացման իննանիշ ծածկագիրը։ Իննանիշ կոդը չհիշելու դեպքում հնարավոր է կայք մուտք գործել գրանցման ընթացքում ստացված հնգանիշ գաղտնաբառով:
Մանրամասները կհրապարակվեն կենտրոնի ինտերնետային և ֆեյսբուքյան էջերում։