
Այսօր՝ օգոստոսի 26-ին, հրապարակվել են Վրաստանի մագիստրատուրայի ընդունելության ազգային քննությունների արդյունքները:
Քննությունների պատասխանները ստուգելու համար անհրաժեշտ է մուտք գործել online.naec.ge կայք, նշել մագիստրոսական քննությունները, ինչից հետո նշել երկրորդ կոճակը՝ արդյունքները: Համակարգ մուտք գործելու համար պետք է նշել անձնական (ID) համարը, ինչպես նաև քննական համարը (քննական համարը քննական թերթիկի վրա է նշված, ID համարի վերին հատվածում, պարունակում է 9 նիշ):
Քննության պատասխանները բողոքարկել հնարավոր կլինի օգոստոսի 27-ից: