Հայտնի են «Կորոնավիրուսային պատումներ» մրցույթի հաղթողները

«Ալիք մեդիայի» հարգելի ընթերցողներ, շաբաթներ առաջ Ձեզ հնարավորություն ընձեռվեց վերհիշել ու կիսվել համաճարակային կյանքի Ձեր փորձով, հիշարժան պահերով, հիասթափություններով, սպասելիքներով ու պատրաստել շարադրություն պանդեմիայի առօրյայի մասին։

Ներկայացված նոթերը հրապարակվեցին «Ալիք մեդիայի» ընթերցողից բաժնում և տեղադրվեցին ֆեյսբուքյան մեր էջում։

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել կայքում ամենից շատ դիտումներ և ֆեյսբուքյան էջում ամենից շատ տարածում ու «հավանում» ստացած նոթերի հեղինակները:

Այսպիսով,  «Կորոնավիրուսային պատումներ» մրցույթի հաղթող նոթերն են.

Կայքում ամենաշատ դիտումներ.

Կորոնավիրուսային պատումներ. Կարոտի մեկ տարի — ի՞նչ սովորեցրեց լռությունը…

Ֆեյսբուքում ամենաշատ հավանում և տարածում.

«Կորոնավիրուսային պատումներ». Կյանքը նախկինում և այսօր

Նոթերի հեղինակներ Թամարա Սարգսյանն ու Տաթև Խոցանյանը կպարգևատրվեն 100-ական լարի խորհրդանշական գումարով։

Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին, որոնք էլ կստանան հավաստագրեր։

Մրցույթն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ: Հեղինակների կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ։

Շարունակեք հետևել մեր աշխատանքին ու մասնակցել մեր հաջորդ ծրագրերին։