Հայտնի են «գործակալների ռեեստր»-ում գրանցված 5 ՀԿ-ների անունները

«Գործակալների մասին» օրենքի կիրարկումից երկու ամիս անց «Գործակալների ռեգիստր»-ի «Օտարերկրյա շահեր հետապնդող կազմակերպությունների ռեեստր»-ում գրանցվել է հինգ կազմակերպություն։

Ներկայացվել են նաև այդ կազմակերպությունների աշխատակիցների անձնական տվյալները պարունակող ֆինանսական հաշվետվություններ։

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ զրուցել է նրանցից 4-ի ներկայացուցիչների հետ, 5-րդը չի ցանկացել խոսել․

  • Կազմակերպություններից մեկն արհմիություն է, 10 տարի ֆինանսավորում է ստացել ամերիկյան NED-ից, և կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ կողմ է «թափանցիկությանը»; .
  • Երկրորդը Իմերեթում գործող բարեգործական հիմնադրամ է, ներկայացուցիչն ասել է, որ իրենց ստիպել են գրանցվել;
  • Երրորդն ասել է` օրենքի հետ «խնդիր չունի»;
  • Չորրորդը՝ ուկրաինական հարկադիր վերաբնակների օգնության կազմակերպության ներկայացուցիչը, ասել է, որ ստիպված է եղել դիմել այդ քայլին, չնայած կարծում է, որ այդ օրենքը «Եվրամիության ճանապարհի ամենամեծ արգելքն է»։