
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությամբ, 2018-2019 ուսումնական տարվա 11-րդ և 12-րդ դասարանների քննությունները չեղարկվել են: Նախարարությունը մանրամասնել է նաև ավարտական ատեստատ ստանալու պայմանները:
Որպեսզի աշակերտը ստանա ատեստատ, բոլոր առարկաներից պետք է ունենա դրական գնահատական՝ 5 կամ ավել բալ: Այն աշակերտները, ովքեր քննությունները չեն կարողացել հանձնել, կամ չեն մասնակցել, նույնպես ատեստատ կստանան, եթե բոլոր առարկաներից ունեն դրական գնահատական՝ 5 կամ ավել բալ:
Հայտարարությունում նաև ասվում է, որ հաջորդ դասարան փոխադրվելու, կամ բացակայությունների համար այսպես կոչված էքստեռն քննությունները հաջող հանձնելուց հետո աշակերտը կստանա ատեստատ, եթե բոլոր առարկաներից ունի դրական գնահատական՝ 5 կամ ավել բալ:
Ատեստատը կտրվի Ծառայությունների զարգացման գործակալության կողմից՝ օրենքում համապատասխան փոփոխություններ մտցվելուց հետո: Նշվածի վերաբերյալ տեղեկատվություն կտարածվի ավելի ուշ:
Ավարտական ատեստատ ստացածները իրավունք կունենան գրանցվել մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ինչպես 2019 թվականին, այնպես էլ հետագա տարիներին: Պետական մակարդակով քննությունների գրանցման ժամկետները կհայտարարվի սահմանված կարգով: