Հայտնի են Ալիք Մեդիայի էսսեների մրցույթի հաղթողները

«Ալիք մեդիայի» հարգելի ընթերցողներ, շաբաթներ առաջ ձեզ հնարավորություն ընձեռվեց բարձրաձայնելու ձեր համայնքների հիմնական խնդիրները, դրանց լուծման ճանապարհների ձեր տեսլականները: 

Ներկայացված էսսեները հրապարակվեցին «Ալիք մեդիայի» ընթերցողից բաժնում և տեղադրվեցին ֆեյսբուքյան մեր էջում։

Ապրիլի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ հաշվարկի արդյունքում, մրցույթի հաղթողներ են ճանաչվել կայքում ամենից շատ դիտումներ և ֆեյսբուքյան էջում ամենից շատ տարածում ու «հավանում» ստացած էսսեների հեղինակները: 

Հիշեցնենք, որ կայքում ամենից շատ դիտումներ ստացած էսսեի հեղինակը կպարգևատրվի խորհրդանշական գումարային մրցանակով, իսկ ֆեյսբուքյան մեր էջում ամենից շատ «տարածում»  ու «հավանում» ստացած էսսեի հեղինակին հյուր կգնա «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը՝ տեղում լուսաբանելով առկա խնդիրները: 

Հարկ է նշել, որ մրցույթի ամփոփման նախօրեին մեզ նամակով դիմել էր մասնակիցներից Թամարա Սարգսյանը՝ խնդրանքով, որ իր ստացած հավանումները փոխանցվեն Հասմիկ Պետրոսյանին և անպայման լուսաբանվի Խավեթ գյուղի խնդիրները: 

Հաշվի առնելով մրցույթի մասնակցի խնդրանքը, «Ալիք Մեդիայի» խմբագրակազմը որոշում է կայացրել բացառություն անել և երկուսի փոխարեն հաղթող ճանաչել երեք մասնակցի, հետևաբար՝ 

Այսպիսով, 

Կայքում ամենաշատ դիտումներ կատեգորիայում հաղթում են՝

Աննա Մոսոյանը — Ախալքալաք, գյուղ Կարծախ4 657 դիտում (գումարային պարգև)

Քրիստինա Օքրոյան — Ախալքալաք, գյուղ Բուզավեթ — 3 031 դիտում (լուսաբանվելու են խնդիրները)

Ֆեյսբուքում ամենաշատ հավանում և տարածում կատեգորիայում հաղթում է՝

Հասմիկ Պետրոսյան — Ախալքալաք, գյուղ Խավեթ — 985 + 281 լայք (լուսաբանվելու են խնդիրները)

Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր ևս կստանան մրցույթի մասնակցության հավաստագրեր։