Հայտնի է Վրաստանի առաջին Drive-in կինոթատրոնի բացման օրը

Վրաստանում առաջին drive-in կինաթատրոնի բացման ամսաթիվը հայտնի է:

Մասնավորապես, Cavea Drive-in կինոթատրոնների բացումը և առաջին ֆիլմի ցուցադրությունը կկայանա հուլիսի 9-ին, Լիսի լճի ափին՝ նոր ձիարշավարանում: Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:

Առաջինը կցուցադրվի Ուտա Բերիայի «Բացասական թվերի» պրեմիերան, ինչպես նաև ներկաները հնարավորություն կունենան լսելու Էրեկլե Դեիսաձեի բենդի կենդանի կատարումնեը:

Հիշեցնենք, սկզբնական շրջանում նախատեսվում է մի տարածքում տեղավորել մոտ 200 մեքենա: Ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն երեկոյան ժամը 20:00-ից հետո: Այցելուները կկարողանան լսել ֆիլմի ձայնը Bluetooth ականջակալների կամ ռադիոյի միջոցով:

Drive-In կինոթատրոնը ենթադրում է  կինոդիտում բացօթյա տարածքում, անմիջապես կայանած մեքենաներից: Առաջին անգամ նման կինոթատրոն բացվել է 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի տարածման պայմաններում ամբողջ աշխարհում այս կինոթատրոնները նոր տարածում են ստանում: