Որպեսզի ուսուցիչը և ուսուցչի հավակնորդը հանձնի առարկայական քննությունը, պետք է հավաքի առավելագույն միավորի 60 տոկոսից ավելին (բացառությամբ մենթորի կարգավիճակ ստանալ ցանկացող ուսուցչի քննությունից): Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը ներկայացնում է առարկայական քննությունների նվազագույն անցողիկ միավորը յուրաքանչյուր առարկայից․
Վրաց լեզու և գրականություն (VII-XII դասարաններ) 43 միավոր և ավելի,
Մաթեմատիկա (VII-XII դասարաններ) 25 միավոր և ավելի,
Աշխարհագրություն (VII-XII դասարաններ) 34 միավոր և ավելի,
Կենսաբանություն (VII-XII դասարաններ) 37 միավոր և ավելի,
Քիմիա (VII-XII դասարաններ) 37 միավոր և ավելի,
Ֆիզիկա (VII-XII դասարաններ) 37 միավոր և ավելի,
Պատմություն (VII-XII դասարաններ) 34 միավոր և ավելի,
Քաղաքացիական կրթություն (VII-XII դասարաններ) 34 միավոր և ավելի,
Օտար լեզուներ (I-XII դասարաններ) 55 միավոր և ավելի,
Վրացերեն՝ ոչ վրացալեզու դպրոցների համար (I-XII) 52 միավոր և ավելի,
Կերպարվեստ և կիրառական արվեստ (I-IX) 37 միավոր և ավելի,
Երաժշտություն (I-IX դասարաններ) 43 միավոր և ավելի,
Սպորտ (I-XII դասարաններ) 43 միավոր և ավելի,
Վրաց լեզու և գրականություն 40 միավոր և ավելի,
Վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնական գիտություններ (I-IV դասարաններ) 40 միավոր և ավելի,
Վրաց լեզու և գրականություն (I-VI դասարաններ) 32 միավոր և ավելի,
Բնական գիտություններ (I-VI դասարաններ) 32 միավոր և ավելի;
Մաթեմատիկա (I-VI դասարաններ) 32 միավոր և ավելի;
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ 43 միավոր և ավելի,
Հայոց լեզու և գրականություն 43 միավոր և ավելի,
Ավագ հատուկ ուսուցչի քննություն 33 միավոր և ավելի,
Առաջատար ուսուցչի կարգավիճակ ձեռք բերելու համար՝ 43 միավոր և ավելի,
Մենթոր ուսուցչի կարգավիճակ ստանալու համար՝ 53 միավոր և ավելի (75 տոկոս):