Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ակումբներն իրենց գործունեությունը կվերսկսեն մարտի 5-6-ից, ակումբներում հյուրերի թիվը պետք է լինի առավելագույն թվի 60 տոկոսը: Այս տեղեկությունը տարածել է կառավարության աշխատակազմը։
«Ինչպես հայտնի է, «օմիկրոն» շտամի տարածման պիկը թևակոխել է նվազման փուլ, ուստի մարտ ամսից, իրավիճակի կայունացման նկատառումով, հնարավոր կլինի վերականգնել գիշերային ակումբների գործունեությունը»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության նեջ։