Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկանիանին կառավարության շենքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր ոլորտի հետ կապված միջգերատեսչական խորհրդի կայացրած որոշումները:
Զալկանիանին խոսել է այն չվերթների մասին, որոնցով Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք:
«Մոտ օրերի գրաֆիկը հետևյալն է՝ ապրիլի 14-ին կիրականացվի Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի ուղղությամբ չվերթը, ապրիլի 16-ին՝ Թբիլիսի-Փարիզ-Թբիլիսի, ապրիլի 18-ին՝ Թբիլիսի-Թելավիվ-Թբիլիսի, ապրիլի 21-ին՝ Թբիլիսի-Հռոմ-Թբիլիսի, ապրիլի 22-ին՝ Թբիլիսի-Բարսելոնա-Թբիլիսի, իսկ ապրիլի 27-ին՝ Թբիլիսի-Վարշավա-Թբիլիսի»,- հայտարարել է Զալկանիանին:
Նրա խոսքով, ապրիլի 30-ին կիրականացվեն նոր չվերթներ՝ Թբիլիսի-Մադրիդ-Թբիլիսի, իսկ մայիսի 2-ին՝ Թբիլիսի-Պրահա-Թբիլիսի ուղղություններով: