Հայտնի է միասնական ազգային քննությունների ժամանակացույցը

Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է 2022 թվականին անցկացվելիք միասնական ազգային քննությունների ժամանակացույցը:

1+4 ծրագրի համար հանձնվող ընդհանուր ունակությունների քննությունը, ինչպես և անցյալ տարի, կանցկացվի հուլիսի 19-ին:

Ստորև ներկայացնում ենք միասնական ազգային քննությունների բոլոր առարկաների օրերը.

վրաց լեզու և գրականություն

հուլիսի 4 (առաջին և երկրորդ քննաշրջան), հուլիսի 5 (առաջին և երկրորդ քննաշրջան), հուլիսի 6 (առաջին քննաշրջան), հուլիսի 4 (առաջին քննաշրջան) — օսերեն լեզու,

մաթեմատիկա

հուլիսի 8 (առաջին և երկրորդ քննաշրջան),

օտար լեզուներ

հուլիսի 11 (առաջին և երկրորդ քննաշրջան) — անգլերեն,

հուլիսի 12 (առաջին և երկրորդ քննաշրջան) — անգլերեն,

հուլիսի 13 (առաջին քննաշրջան) — անգլերեն,

հուլիսի 13 (երկրորդ քննաշրջան) — ռուսաց լեզու,

հուլիսի 13 (երկրորդ քննաշրջան) — ֆրանսերեն լեզու,

հուլիսի 13 (երկրորդ քննաշրջան) — գերմաներեն լեզու,

ֆիզիկա

հուլիսի 14 (երկրորդ քննաշրջան),

գրականություն

հուլիսի 14 (երկրորդ քննաշրջան),

քիմիա

հուլիսի 15 (երկրորդ քննաշրջան),

կերպարվեստ և կիրառական արվեստ

հուլիսի 15 (երկրորդ քննաշրջան),

պատմություն

հուլիսի 18 (առաջին և երկրորդ քննաշրջան),

հուլիսի 19 (առաջին քննաշրջան),

ընդհանուր ունակություններ

հուլիսի 19 (երկրորդ քննաշրջան),

կենսաբանություն

հուլիսի 20 (երկրորդ քննաշրջան),

աշխարհագրություն

հուլիսի 21 (երկրորդ քննաշրջան),

քաղաքացիական կրթություն

հուլիսի 22 (առաջին քննաշրջան):