
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն խոսել է դպրոցներում գարնանը անցկացվելիք քննությունների մասին:
Նրա խոսքով, 2019-2020 ուսումնական տարվա ավարտին շուրջ 200 հանրային դպրոցի 4-րդ և 6-րդ դասարանները կհանձնեն քննություններ Վրաց լեզու և մաթեմատիկա առարկաներից:
«Որպես կանոն կարող ենք հաշվել, որ եթե երեխան կարող է լավ կարդալ-գրել և լավ է զարգացած նրա քանակական մտավոր ունակությունները, ավելի լավ է սովորում մնացած առարկաները: Հետևաբար մենք սկսում ենք այս երկու առարկայով և չեմ բացառում, որ հետո ավելացնենք օրինակ բնագիտությունը: Ինչպես նաև թեստավորում է նախատեսվում նաև 10-րդ դասարանում, սակայն ոչ այս ուսումնական տարում: Այս ուսումնական տարում կանցկացնենք պիլոտային ծրագիր 4-րդ և 6-րդ դասարաններում»,- հայտարարել է Գորգոձեն: